ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նվերները երկնքից չէին ընկել, մեր ծնողների աշխատած փողերով էին առել

Նվերները երկնքից չէին ընկել, մեր ծնողների աշխատած փողերով էին առել
29.12.2024 | 08:09

Բոլորս էլ գիտեինք, որ Ձմեռ պապը մանկապարտեզի էլեկտրիկ Կարոն ա, բայց, դե, մեծերն էդքան բան էին անում, որ մենք ուրախանայինք, մենք էլ ցույց էինք տալիս, թե հավատում ենք ու ուրախանում էինք։ Սրտանց էինք ուրախանում։ Էլեկտրիկ Կարոն մեր համար իսկական Ձմեռ պապից ավելի իսկական էր. նա Ձմեռ պապ չէր ծնվել, այլ դարձել էր՝ մեր համար։ Ու նվերներն էլ երկնքից չէին ընկել, այլ մեր ծնողների աշխատած փողերով էին առել։

Մենք չէինք համարում, որ մեզ խաբում են։ Դա հոգատարության տեսակ էր, նրանք ուզում էին մեզ տոն նվիրել։ Պարզապես, մեծերը մոռացել էին մանկական հեքիաթի կանոնները ու լավ չէին խաղում, ու դրանից նրանց արածն ավելի կարևոր, ավելի արժեքավոր էր դառնում։ Դա սեր էր, որ կարելի էր շոշափել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9121

Մեկնաբանություններ